ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի «գազային ռեվերանսներին»

Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի «գազային ռեվերանսներին»
27.04.2024 | 10:27

Երեկ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Նաջաֆի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» նախագահ Միլլերը հատուկ ընդգծեց Հայաստան բնական գազի մատակարարման գործում Մոսկվայի հետևողականությունն ու կարևոր դերակատարումը:

Հարցը հանդիպման օրակարգ էր բերվել Մոսկվայի նախաձեռնությամբ:

Բնականաբար, ռուս-ադրբեջանական գազային բանակցություններում հայաստանյան ուղղությունը ներառելու համար անհրաժեշտ էր որևէ ֆորմալ առիթ: Որպես այդպիսին «Գազպրոմի» նախագահն օգտագործեց 2021-ի մարտին Ադրբեջան-Վրաստան լոգիստիկայով Հայաստան 150 մլն խմ բնական գազի արտահանումը՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազամուղի վերանորոգման նպատակով կանգնեցման պատճառով:

Իրականում սա մի առիթ է, որը վաղուց կորցրել է իր արդիականությունը: Ավելին՝ նույնիսկ 2 տարի առաջ այն իր մեջ չեր պարունակում որևէ աշխարհաքաղաքական բացադրիչ՝ հանդիսանալով բացառապես որպես կարճաժամկետ տեխնիկական լուծում:

Ու չնայած դրան, այսօր՝ Երևանի ու Բաքվի միջև ընթացող «գազային ռեվերանսների» պայմաններում, Միլլերը հիշեցնում է դրա մասին՝ ցույց տալով, որ Բաքուն, լավագույն դեպքում, կարող է առանձին տեխնիկական խնդիրների լուծման համար հանդես գալ որպես Ռուսաստան-Հայաստան «էներգետիկ երկխոսության» մասնակից, ինչես դա եղավ 2021-ին:

Բնականաբար, հասկանում ենք, որ Միլլերի երեկվա հայտարարությունը ոչ այնքան գազի ու տնտեսական համագործակցության, որքան աշխարհաքաղաքական ուղենիշների մասին էր:

Վահե Դավթյան

Ք. գ. դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 2780

Մեկնաբանություններ